ԱԺ ամբիոնից մեղադրանքներ մի հնչեցրեք. վեճ Հակոբ Արշակյանի և Լիլիթ Գալստյանի միջև

Այսօր, երբ ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ կոռումպացված ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալիքներ չունի, քանի որ ամիսներ առաջ նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հուշարձանների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ ստացել է «Մի օր մշտադիտարկում կկատարենք» գրությունը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը դիտողություն արեց Լիլիթ Գալստյանին։

«Տիկին Գալստյան, չեմ կարող չարձագանքել, խնդրում եմ ավելի պատասխանատու լինել միջազգային կազմակերպությունների մասին մեղադրական տոներով խոսելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կառույցների վերաբերյալ երբ այս ամբիոնից ելույթներ եք ունենում, դրանք կարող են ընկալվել՝ որպես ՀՀ պատգամավորի ելույթներ, դուք ուղիղ մեղադրանքներ եք հնչեցնում։ Եթե մեղադրանքներ եք հնչեցնում, գնացեք դիմեք միջազգային դատարաններ, բայց իմ խնդրանքն է, որպեսզի այս ամբիոնից նման ձևակերպումներով հանդես չգաք, որովհետև դա կարող է այդպես դիտարկվել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս