Բաժիններ՝

«Գնալու եմ հասնեմ ամուսնուս․․․». Արծվանիստի 23-ամյա բնակչուհին ամուսնու զոհվելուց հետո մեկ անգամ արդեն  ինքնասպանության փորձ կատարել էր

Նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ինքնասպանություն գործած 23-ամյա Լիլիթ Հարությունյանը ադրբեջանական վերջին՝ այս տարվա սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով զոհված 30-ամյա Արմեն Կարապետյանի կինն էր։

Արծվանիստ գյուղի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 1 տարի էլ չկար, ինչ Արմենն ու Լիլիթն ամուսնացել էին․

«Երկուսն էլ մեր գյուղի երեխեք էին, նոր էին ամուսնացել, դեռ երեխա չունեին, շատ սիրով ընտանիք էին։ Արմենը լեյտենանտ էր, 3-4 տարի էր, որ մտել էր Զինված ուժեր, մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, ցավոք, թշնամու վերջին հարձակման ժամանակ Սոթքում անմահացավ…»։

Գյուղացին ասաց, որ Լիլիթն աշխատում էր Արծվանիստի նախակրթարանում, ուրբաթ օրը սովորականի պես աշխատանքի էր գնացել․

Կարդացեք նաև

«Ինքը մի հրաշք մարդ էր, ուրախ, զվարթ, իր հումորներով էր դասերն անցկացնում։ Աշխատանքի վայրում ուրբաթ օրը գործընկերները տարօինակ ոչինչ չեն նկատել, սովորականի պես իր աշխատանքն է կատարել։ Իհարկե, ամուսնու դեպքից հետո շատ էր փոխվել, միշտ տխուր էր։ Լիլիթն էլի էր ինքնասպանության փորձ արել, ասել էր՝ մեկ ա, գնալու եմ հասնեմ ամուսնուս․․․ Ինքը ամուսնու զոհվելուց հետո շարունակում էր նրա ծնողների հետ ապրել, բայց նաև գնում էր հայրական տուն, դեպքը հենց հայրական տանն էլ եղել է»։

Արծվանիստի բնակիչն ասաց, որ Լիլիթին այսօր հուղարկավորելու են Արծվանիստի գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք էր տեղի ունեցել, 23-ամյա կինն ինքնասպան էր եղել։

Տեսանյութեր

Լրահոս