Բաժիններ՝

Դաժան ու ողբերգական դեպք Գեղարքունիքում․ թշնամու ագրեսիայի ժամանակ զոհվածի 23-ամյա կինը ինքնասպան է եղել․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական բաժնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային բաժիններից մեկի հերթապահ ծառայություն, և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել աղջկա դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գրիգորյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լիլիթ Հ․-ն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն նա ստացել է «պարանոցի ճմլման ակոս» մարմնական վնասվածք։

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 11-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 12-ը ժամը 06։00-ն ընկած ժամանակահատվածում Լիլիթ Հ․-ն իրենց տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լիլիթ Հ․-ի ամուսինը վերջին պատերազմական իրադարձությունների ժամանակ թշնամի-հակառակորդի գործողությունների հետևանքով զոհվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930