
G7-ի երկրները համակարգելու են օգնությունը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման հարցում

G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 4-ին հայտնել են էներգետիկ ենթակառուցվածքների և ջրամատակարարման վերականգնման հարցում Ուկրաինային օգնելու համակարգող մեխանիզմ ստեղծելու որոշման մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այսօր մենք ստեղծում ենք G7-i համակարգման մեխանիզմ՝ օգնելու Ուկրաինային վերանորոգել, վերականգնել և պաշտպանել հիմնական էներգետիկ ենթակառուցվածքները և ջրամատակարարման օբյեկտները», – ասվում է նախարարների հայտարարության մեջ:
ԱԳՆ ղեկավարները նաև նշել են, որ ողջունում են դեկտեմբերի 13-ին Փարիզում ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների կայուն աշխատանքի ապահովմանն ուղղված միջազգային խորհրդաժողովի անցկացումը: