Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները:
Քիչ առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այս պահին քննվում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին ազատությունից զրկելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին հարցը։ Միջնորդությունը ներկայացրել է նախաքննական մարմինը։
2016 թվականի հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Արցախում կայացավ Հայաստանի և Արցախի հանրապետությունների 25-ամյակին նվիրված Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: Ստեփանակերտում ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ աշխարհի 31 երկրից ժամանած շուրջ 140 մասնակիցները, որոնք Արցախում հանդիպումներ ունեցան երկրի Նախագահ Բակո Սահակյանի, տարբեր պաշտոնյաների հետ, այցելեցին առաջնագիծ, ծանոթացան արցախցու խնդիրներին ու նվաճումներին, որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:
G7-ի ղեկավարները հոկտեմբերի 11-ին կքննարկեն Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Ուկրաինայի հակամարտության մեջ նրա ներքաշելու դեպքում:
Աշխատանքային այցով հոկտեմբերի 2-8-ը Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ֆրանկոֆոնիայի երկրների կազմակերպության, միջազգային համագործակցության, իրավական, հյուպատոսական վարչությունների պետերի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։
Ուկրաինական մամուլին հղում տվող թուրքական աղբյուրները հայտնում են, որ ռուսական հետախուզությունը փորձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի կեղծ կերպարանքով առցանց հանդիպում կազմակերպել թուրքական «Baykar Technology» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։ Հանդիպումը, սակայն, կանխվել է ուկրաինական հետախուզության ջանքերով։
Ֆրեզնոյի բժշկական պատվիրակությունն ավարտեց իր այս տարվա բարեգործական այցը Հայաստան: Խումբը Հայաստանում էր Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ:
Սոչիում ավարտվեց «Мы вместе. Спорт 2022» Պարալիմպիականների ամառային խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար, Բելառուսում Եվրամիության դեսպան Դիրկ Շուբելը պաշտոնաթող Է եղել երեք տարի աշխատելուց հետո:
Նոր Զելանդիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ պատժամիջոցների ցուցակի մեջ ավելացրել Է Ռուսաստանից 51 գործարարների, 24 պաշտոնյաների, որոնք կապված են ՌԴ-ին տարածքներ միացնելու հետ, եւ ռուսաստանյան երկու ընկերությունների:
Հայ-ադրբեջանական բանակցությունների և վերջին պաշտոնական հանդիպումների ֆոնին, ինչպես նաև Պրահայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան և Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո բուռն զարգացումներ են տեղի ունենում նաև հայկական Սփյուռքում։
Չարենցավանի վերընտրված քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, տեղեկացրել էինք, որ մտադիր է ազատվել իր ՔՊ-ական տեղակալ Հարություն Ղազանչյանից ու նշանակել թիմակցին՝ Սեւակ Վարդանյանին։
Հավաքական Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան կառավարությունից, մասնավորաբար տեղական ռազմարդյունաբերության նախագծերը չեն ֆինանսավորվում:
ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Պրահայի քառակողմ հայտարարությամբ (հոկտեմբերի 6) Հայաստանն ու Ադրբեջանը, հաստատելով իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, դրանց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Համառոտ` թե ինչ փաստաթղթեր են դրանք, եւ ում էր պետք դրանց վկայակոչումը:
Հայկական աղի արտադրությունը զգալի նվազել է, պաշտոնական տվյալներով՝ 40.2 տոկոսով: Պատճառը ներմուծման ծավալների ավելացումն է:
ՀԱՊԿ-ն փլվում է, Նիկոլ, շուտ արա, դուրս արի, թե չէ ԼՏՊ-ի օրին ես հայտնվելու։
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
Եթե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծում վերջինիս կողմից ներկայացված 5 կետերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հստակ նշված չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ այս երկու գործընթացները տարանջատվում են:
«Երևան օփեն» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարում կայացել են անդրանիկ տուրի հանդիպումները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը ՀՖՖ-ում:
Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը հոկտեմբերի 10-ին պաշտոնից ազատման դիմում է գրել:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ժամանեց չեխական Պլզեն քաղաք, որտեղ կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Չինաստանի մի քանի քաղաքներում կրկին լոքդաուններ եւ սահմանափակող միջոցներ են մտցնում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացության բռնկման կապակցությամբ ՉԺՀ-ի կրթության օրվա տոնակատարությունից հետո:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հոբելյանական 20-րդ «Հայ ֆեստ» (HIGH FEST) կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որը կրում էր The next 20 years will be better! «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը, անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը՝ հյուրընկալելով 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին, ժամը 05.00-ին, Սիմոն Վրացյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 36-ամյա Վահան Բ.-ին։