Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմը 6 մեդալ է նվաճել
Սոչիում ավարտվեց «Мы вместе. Спорт 2022» Պարալիմպիականների ամառային խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Պարալիմպիկ կոմիտեն:
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմը վերադառնում է 6 մեդալով: Հայ մարզիկները նվաճել են 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Աթլետիկայից մեդալակիրներ են դարձել Սմբատ Կարապետյանը (2 արծաթ) և Արման Սարգսյանը (2 բրոնզ): Սեղանի թենիսում բրոնզե մեդալ է նվաճել Տիգրան Պետրոսյանը: Թաեքվանդոյում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նաիրա Աղաբեկյանը: