Բաժիններ՝

«Yerevan Open»-ում կայացել են անդրանիկ տուրի պարտիաները

«Երևան օփեն» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարում կայացել են անդրանիկ տուրի հանդիպումները:

Բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից A ենթախմբում հաղթանակ են տոնել Մոհամադ Մատին Շամսը (Իրան), Մաքսիմ Լագարդը (Ֆրանսիա), Պաուլիուս Պուլտինևիկուսը (Լիտվա):

Հայաստանի ներկայացուցիչներից մրցակցի նկատմամբ առավելության հասան Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը Հովիկ Հայրապետյանը և այլոք:

«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open» բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս