«Գի՛րք կարդացեք». Բրյուսովի դասախոսը` ԿԳՄՍ նախարարությանը

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, պորֆեսոր Նատալյա Խաչատրյանը Գիտական խորհրդի ընդլայնված նիստին իր ելույթում գրականությունից օրինակներով է հիմնավորում, թե ինչու չի կարելի ՀՀ կառավարության որոշման նախագծով միավորել բուհերը:

«Համաշխարհային գրականության մեջ գրված են ողբերգական օրինակներ, երբ իրար չմիացող երևույթներն իրար են միացնում և ստեղծում են ինչ-որ անհասկանալի հրեշ. մեր ուսանողները կարդացել են Մերրի Շելլի և գիտեն «Ֆրանկենշտեյն»-ի պատմությունը, նաև գիտեն Գյոթեի «Ֆաուստը»: Ուրեմն, գի՛րք կարդացեք որոշում ընդունելուց առաջ,- հորդորեց դասախոսը, ապա հավելեց,- Ծնողները երեխայի անունը չեն փոխի. փողոցում անցնող պատահական մարդը կարող է գալ-ասել՝ ես որոշել եմ անունդ փոխել»:

Այսօր Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս