Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, պորֆեսոր Նատալյա Խաչատրյանը Գիտական խորհրդի ընդլայնված նիստին իր ելույթում գրականությունից օրինակներով է հիմնավորում, թե ինչու չի կարելի ՀՀ կառավարության որոշման նախագծով միավորել բուհերը:
Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ուսանողներ-նախարար հանդիպման մասին ռեպորտաժին, որում նախարար Վահրամ Դումանյանը ասել է, թե կան «ստորգետնյա հոսանքներ», թե սա փորձ է ուսանողներին մանիպուլյացնելու:
«Սկզբում ես չէի հասկանում, թե ինչպես կարելի է կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ դնել ու չուղարկել այն համալսարաններ, որոնց դա վերաբերում է: Այժմ այս փաստաթուղթը ձեռքի տակ ունենալով՝ ամեն ինչ պարզ է. իսկապես պետք է ամաչել նման փաստաթուղթ որևէ տեղ ուղարկելուց՝ ոչ միայն խայտառակ սխալների, թերությունների պատճառով, այլ նաև՝ անբովանդակ լինելու»,- Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստում իր ելույթն այսպես սկսեց Ազգային ժողովի նախկին նախագահ, համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը:
Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրվել. օրակարգում մեկ հարց է՝ ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը: