«Մի երկու թափթփուկ են, էլի, պետք է ճանապարհենք». Հրաչ Բերբերյան

«Մի երկու օր առաջ եմ եղել Սոթքի տարածաշրջանում, իհարկե, վտանգը կա: Խոշոր ֆերմերներն աշխատուժի խնդիր, բայց որ ասեմ՝ մի արտակարգ բերք ունենք, դա էլ այդպես չէ: Նախորդ տարի կարտոֆիլի բերքն ավելի բարվոք էր, հեկտարից մոտ 40 տոննա բերքի մասին էր խոսվում, այս տարի իմ ֆերմերները 30 տոննա բերք են ստանում հեկտարից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ մյուս ֆերմերներից շատերն անորակ սերմացուի պատճառով մեկ հեկտարից 10-12 տոննա բերք են ստացել:

Նա նշեց, որ գարնանը սերմացուն ձեռք է բերել մոտ 400 դրամով, այսօր իր արտադրանքը վաճառում է 180 դրամով. «Բնականաբար, մեկին երկու շատ լավ գին է գյուղացու համար: Մենք ունեցանք սակավաջրություն Շիրակում, հիմա արդեն բերքահավաքին են անձրևները խանգարում: Այս տարի նախորդ տարվա համեմատ անհաջող էր»:

Ըստ նրա՝ երկիրը կարգի բերելու ժամանակ դեռ ունենք. «Մի երկու թափթփուկ են, էլի, ճանապարհենք՝ միջանցքը տանք՝ դրանով գնան: Աշխատել է պետք: Եթե շինարարություն ես անում, լավագույն վարպետներին ես ընտրում, չէ՞, եթե ուզում ես այդ շենքը կառուցել: Եթե չես ուզում կառուցել, այդ բյուջեի գումարները պետք է ուտես, այդ կազմակերպված հանցավոր խմբով հավաքվում, այդ գումարներն ուտում ու փախչում են»:

Հարցին՝ ի՞նչ պետք է աներ այս իրավիճակում կառավարությունը, նա պատասխանեց. «Վարչապետին կից հանձնաժողով ստեղծի, ինձ էլ տանի՝ դնի հանձնաժողովի նախագահ, տես՝ մի ամսում ոնց են վազվզում ու գործ անում: Նույնիսկ ամենատգետ կադրին էլ կարելի է աշխատեցնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս