Բաժիններ՝

Ռուսաստանի Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի Դաշնության Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության մեքենաները: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են ականատեսները:

«Մեզ մոտ՝ Եյսկ քաղաքում, ինքնաթիռ ընկավ: Այն ընկավ բնակելի շենքի տարածքում՝ կոմունիստական, տուն 20/1: Ամբողջ քաղաքից շտապօգնության մեքենաներ ու հրշեջներ են գալիս, ուղղաթիռներ են օդում»,- ասել է «ՏԱՍՍ»-ի թղթակցի զրուցակիցը:

Քաղաքի մեկ այլ բնակիչ հստակեցրել է, որ վերոնշյալ շենքն ինը հարկ ունի: Ականատեսների խոսքով՝ շենքն այրվում է առաջինից մինչը իններորդ հարկը: «Կրակը իննը հարկում է բռնկվել»,-նշել է ականատեսը: Երկրի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ կրակը չորս հարկում է տարածվել:

Կրասնոդարի քաղաքապետ Վենիամին Կոնդրատևը «Տելեգրամի» իր ալիքում հաղորդել է, որ մեկնել է դեպքի վայր:

«Ես մեկնել եմ Եյսկի շրջան, տեղում արդեն աշխատում է շտապօգնությունը, հրդեհի մարման աշխատանքներով զբաղվում են մարզային բոլոր հրշեջ-փրկարարական կայազորները»,- գրել է նա։ ԱԻՆ-ը հայտնել է, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս