Բացահայտնվել է 26-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը
Հոկտեմբերի 15-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքագոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 26-ամյա մի բնակիչ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հիվանդանոց տեղափոխվածին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը:
Բացատրական աշխատանքի արդյունքում աբովյանցի 24-ամյա երիտասարդը հոկտեմբերի 16-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել, որ հանցանքը կատարել է ինքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է: