Բաժիններ՝

Գազ չի լինելու

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի «Է» թաղամասի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, մեկտեղ նշելով, որ նույն օրը ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի գազասպառողների, ժամը 10:00-17:00-ն`Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի գազասպառողների, իսկ ժամը 10:00-16:00-ն` Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Սիսավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս