«Սրանք եկան՝ առաջինը Երկրապահը քանդեցին. Մենք այսօր աշխարհազոր չունենք». Արշակ Զաքարյան
«2018 թվականից սկսած սկսեցին ներկայացնել, որ հանձնվող, վախկոտ ենք: 44-օրյա պատերազմում ականատես եղանք սարսափելի մի երևույթի, որը կոչվում է պասիվ պաշտպանություն: Իմ կարծիքով՝ հենց պասիվ պաշտպանության պատճառով էր, որ ունեցան այս արդյունքը»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ընթացքում ասաց Արշակ Զաքարյանը:
«Սրանք եկան՝ Երկրապահը քանդեցին առաջին հերթին: Մենք այսօր չունենք աշխարհազոր, դրա մասին է պետք մտածել»,- հավելեց նա: