Տապակած պանրի ամենահետաքրքիր բաղադրատոմսը
Բաղադրիչներ
Պանիր – 500 գ

Սխտոր – 2 պճեղ

Չաման – 1 թ/գ

Ձիթայուղ – 3 ճ/գ

Աղ և սև պղպեղ

Պատրաստման եղանակը
1. Պանիրը խոշոր կտրատել:
2. Չամանը, ճզմած սխտորը, ձիթայուղը, աղը և պղպեղը խառնել:
3. Պանիրը լցնել սոուսի մեջ և թողնել 30 րոպե, այնուհետև երկու կողմից լավ տապակել գրիլի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

