Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Ուշադրություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 23-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: