Բաժիններ՝

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին հայտագրվել է նաև օտարերկրացի 18 մասնակից

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:

Շուրջ 133 մասնակից՝ տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբում, ժամը 13:00-ից սկսել է լողալ: Մրցաշարի ամենատարեց տղամարդ մասնակիցը 82 տարեկան է, կին մասնակիցը՝ 73: Մրցաշարին հայտագրվել է նաև օտարերկրացի 18 մասնակից՝ 6 կին, 12 տղամարդ:

Մասնակիցների անվտանգությունը լավագույնս ապահովելու համար Սևանա լճում աշխատում են ԱԻՆ ջրափրկարարները՝ 6 մոտորանավակներով:

Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբում մրցաշարի 4 հաղթողները կպարգևատրվեն 1 մլն դրամ մրցանակով: Երկրորդ տեղի համար սահմանված է 600 հազար դրամ մրցանակ, 3-րդ տեղի համար՝ 400 հազար, 4-րդ տեղի համար՝ 150 հազար, 5-րդ տեղի համար՝ 100 հազար, իսկ 6-10-րդ տեղերի համար՝ 75 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս