
Լոլիկի չրով, հավով և պարմեզանով աղցան

Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 300 գ
2. Լոլիկի չիր – 100 գ
3. Պարմեզան – 50 գ
4. Հազարի տերևներ – 150 գ
5. Սխտոր – 2 պճեղ
6. Աղ, սև պղպեղ
7. Ձիթայուղ – 2 ճ/գ
Սոուսի համար՝
1. Ձիթայուղ – 50 մլ
2. Մանանեխ – 1 թ/գ
3. Կիտրոնի հյութ
4. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Աղը, պղպեղը, ճզմած սխտորը և ձեթը լավ խառնել:
2. Ստացված զանգվածով պատել հավը և դնել 180 աստիճան ջեռոցը 30-40 րոպե:
3. Պատրաստի հավը, լոլիկը, պանիրը և հազարի տերևները կտրատել:
4. Սոուսը պատրաստելու համար բոլոր բաղադրիչները խառնել և լցնել աղցանի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը