
Իտալական համեմունքներով մարինացված հավով ջեռեփուկ

Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 300 գ
2. Ալյուր – 50 գ
3. Ձու – 2 հատ
4. Կաթ – 150 մլ
5. Պինդ պանիր – 50 գ
6. Իտալական համեմունքներ
7. Աղ
Պատրաստման եղանակը
1. Հավի միսը խորանարդաձև կտրատել:
2. Ձուն հարել աղով և կաթով, ավելացնել ալյուրը և համեմունքները։ Սոուսը լցնել հավի մսի վրա:
3. Ավելացնել քերած պանիրը: Խառնել և ստացված զանգվածը լցնել ջեռոցի կաղապարի մեջ:
4. Եփել 30-40 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը