
Շերտավոր խմորի պատրաստման հեշտ բաղադրատոմս

Բաղադրիչներ
2 բաժակ ալյուր
1 թ/գ աղ
250 գ սառած կարագ
⅔ բաժակ սառույցով ջուր
Պատրաստման եղանակը
Ալյուրն ու աղը լցնել մեծ ամանի մեջ, խառնել, 15 րոպե դնել սառնարան։
Ավելացնել քերած սառը կարագը, սառույցով ջուրը և հունցել խմոր։
Ծածկել սննդի տոպրակով, 30 րոպե թողնել սառնարանում։
Խմորը կիսել երկու մասի, ալյուր ցանել և գրտնակել։
Ծալել խմորը երեք շերտ։
Վրան կրկին թեթևակի ալյուր ցանել և ծալել 3 մաս շերտով, ծածկել սննդի տոպրակով, 1 ժամ դնել սառնարանում։
Շերտավոր խմորն արդեն պատրաստ է և կարող եք այն օգտագործել։