ԿԺԴՀ-ի զինվորականները, ենթադրաբար, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են կիրառել. Yonhap
ԿԺԴՀ-ի զինվորականները հուլիսի 11-ին կրակոց են արձակել, ենթադրաբար, համազարկային կրակի ռեատիվ համակարգով (ՀԿՌՀ): Հուլիսի 13-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի մի աղբյուր։
Աղբյուրի տվյալներով՝ ռեակտիվ արկն արձակվել է հուլիսի 11-ին տեղական ժամանակով մինչև կեսօր Դեղին ծովի կողմը: Կիրակի օրը ԿԺԴՀ-ն, Սեուլի տվյալներով, արձակել է երկու ռեակտիվ հրթիռ:
Yonhap-ը նշում է, որ ամերիկյան F-35A կործանիչներ են ուղակվել Կորեական թերակզու հարավ վարժանքներին մասնակցելու համար: «Կործանիչները պլանավորվում է օգտագործել Կորեայի Հանրապետության և դրա ափերի ջրերի օդային տարածությունում թռիչքների ժամանակ»,- ավելի վաղ տեղեկացրել են ամերիկացի զինվորականները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: