Եվրոպական պաշտոնյաներն ուզում են դրդել ՀՀ-ին վերջնական որոշում կայացնել և խզել կապերը ՌԴ-ի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած հայաստանյան պատվիրակությունը եվրոպացի գործընկերներին կուլիսներում 3 առաջարկ է արել՝ հայանպաստ քայլերի եւ հայտարարության, մասնավորապես՝ գերիների վերադարձին վերաբերող։

Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ միջազգային գործընկերները ծանոթացել են մեր պատգամավորների ներկայացրած առաջարկներին, պատրաստած տեքստին, ասել են, որ առարկություններ չունեն, բայց ոչ մի հարցում չեն պաշտպանելու հայկական շահը, քանի դեռ Հայաստանը չի կողմնորոշվել՝ Եվրոպայի՞ հետ է, թե՞ Ռուսաստանի։

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների քայլերի մեջ եվրոպական պաշտոնյաներն իրենց «գցելու» փորձեր են տեսնում եւ որոշել են պատժել։ Առնվազն մղել, որ Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե որտեղ է ինքը, եւ Ռուսաստանի հետ կապերն ամբողջությամբ խզի։ ԵԽԽՎ մեկնած պատվիրակներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031