Բաժիններ՝

Պետդեպարտամենտը հուսով է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչև օգոստոս կվավերացնի ՆԱՏՕ-ի ընդլայնման արձանագրությունները

Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն առաջիկա շաբաթներին կհասցնի հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի International Student House («Միջազգային ուսանողական տուն») ոչ առևտրային կազմակերպության միջոցառմանը:

«Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կվավերացնի (ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ևՇվեդիայի) անդամակցումը մինչև օգոստոսին արձակուրդ գնալը: Հաշվի առնելով մնացած բոլոր բաները, այսինքն՝ նրանց օրակարգում, ես համոզված չեմ, որ դա նրաց կհաջողվի, բայց ես հույս ունեմ: Ինձ թվում է՝ մնացած երկրները նույնպես շատ արագ շարժվում են դեպի դա»,- ասել էնա: ԱՄՆ-ի Կոնգերսի վերին պալատն արձակուրդում կլինի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 5-ի ընկած ժամանակամիջոցում:

Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն և Անն Լինդեն և ԱՏՕ-ի 30 երկրների ներկայացուցիչները հուլիսի 5-ին ստորագրել են արձանագրություններ Հյուսիսատլանտյան դաշինքին երկու հյուսիսային երկրների անդամակցության մյասին: Հելսինկին և Ստոկհոլմը կազմակերպության անդամներ կդառնան ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո: Ամերիկյան օրենսդրության առանձնահատություններին համապատասխան ԱՄՆ-ում վավերացման ընթացակարգը կատարում է երկրի նախագահը, Կոնգրեսի վերին պալատը տալիս է դրա համաձայնությունը: Հուլիսի 11-ին պետության ղեկավար Ջո Բայդենը Սենատի քննարկմանն է ուղարկել Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու մասին արձանագրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս