ՀՀԿ խորհրդի անդամները՝ ներքաղաքական խնդիրների մասին. ՈՒՂԻՂ
«Պարեկային ծառայողների, ոստիկանության ծառայողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան». Արա Ֆիդանյան
ՆԳ նախարարություն ստեղծելն անխուսափելի էր. Արմեն Խաչատրյան
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու հացահատիկի խնդրի լուծմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օպեր լիազորը չի կարող արդյունավետ ծառայել այն տարածում, որտեղ ապրում է. Դանիել Իոաննիսյան
Եվրամիության իշխանությունները պատրաստ են աջակցություն ցույց տալու Ղազախստանին հանրապետությունից անօրինականորեն դուրս տարված ակտիվների վերադարձման գործում: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել է Կենտրոնական Ասիայի հարցեով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Թերի Հակալան Ղազախստաի Կոռուպցիայի հակազդման գործակալության նախագահ Օլժաս Բեկտենովի հետ կայացած հանդիպմանը:
«ՆԳ նախարարը հնարավորություն կունենա Անվտանգության խորհրդում քաղաքականություն մշակել». Արմեն Գրիգորյան
«Ազատություն» ռադիոկայանը գրում է․ «Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50 հազար դրամի դիմաց են վաճառել Մարց գետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել Փաշինյանի եղբայրը։
«Եթե ուզում ենք ունենալ ապաքաղաքական ոստիկանություն, պետք է ունենանք ՆԳՆ». Հովհաննես Քոչարյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին։
Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպանները, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարը պատասխանել են իմ հրատապ նամակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:
Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն 3 կառույցներ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:
Ինչո՞ւ Կենտրոնական բանկն այդքան արագ փոխեց գնահատականները
Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում Ներքին գործերի նախարարության ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումն ու իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու, որովհետև սա ամենալայնածավալ վերակազմակերպումն է: «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում նման կառուցվածքային փոփոխություն կատարելիս պետք է հաշվի առնել կառավարման ձևը, ավանդույթներն ու մշակույթը:
Ստամբուլի Յենիքափը-Հաջըօսման մետրոյի Հալիչ կայարանում մի սևամորթ ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուղեւորությունը Սաուդյան Արաբիա, որն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կկատարի մոտ օրերս, հազիվ թե հանգեցնի Միացյալ Նահանգներում բենզինի ռեկորդային գների իջեցման:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Ներքին գործերի նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է համարում երկրի իրավապահ համակարգի համար: Անդրեասյանն այս մասին ասաց «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:
Հայաստանում պետությունը Ներքին գործերի նախարարություն ստեղծելով և բազմաթիվ այլ փոփոխություններով նպատակ ունի համակարգում ծառայության անցնելը դարձնել ավելի գրավիչ, պետության ներքին անվտանգային միջավայրն՝ ավելի կառավարելի: Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որը բազմաթիվ մասնագետների և քաղաքացիների շրջանում մի շարք հարցեր է առաջացրել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ ի սկզբանե ոչ թե քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին պետք է պարտադրեին անկանխիկ գործարքներ կատարել, այլ դարձնեին դա կամավոր:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ-ն առաջարկում է «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» և «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլել` ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: Դրա կազմում կընդգրկվեն նաև «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի ներքո գտնվող ևս 3 ստեղծագործական խումբ` «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական […]
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։
Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը թեմայով լսումներ՝ ԱԺ–ում․ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հերթական օրենքը կհարմարեցնի իրեն։ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի համար պահանջվող ստաժը կրճատել՝ 10 տարուց դարձնելով 5, ըստ այդմ՝ «Դիվանագիտության մասին» օրենքում պետք է ամրագրել, որ «ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ ԱԳ նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից»։
Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու:
Վենեսուելայի իշխանությունները պատրաստվում են երկիր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցին: Հուլիսի 12-ին այդ մասին հայտնել է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին այցելել էր Արմավիրի մարզ, սակայն հետաքրքիր է, որ սահմանամերձ Մարգարայում այդպես էլ չի եղել: Այսպիսով, Թերթին հայտնի դարձավ, որ նա բնակիչների հետ հանդիպել է Երասխահունում, որտեղ ներկա են եղել նաեւ Մարգարայի բնակիչները: