Բաժիններ՝

Մոսկվան պատրաստ է քննարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ին Հնդկաստանի եւ Բրազիլիայի անդամակցման հարցը

Ռուսաստանը պատրաստ է քննարկումներ վարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) Հնդկաստանի եւ Բրազիլիայի անդամակցման վերաբերյալ, բայց արժեք չի տեսնում այնտեղ Գերմանիայի եւ Ճապոնիայի անդամակացման հարցում: Այդ մասին հայտարարել է Չինաստանում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը Պեկինում ընթացող Գլոբալ աշխարհի 10-րդ համաժողովում։

«Ռուսաստանը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ընդլայնման օգտին լայն փոխհամաձայնության հիման վրա: Դա է պահանջում Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների համամասնական բաժնի մեծացումը, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն կարողանա արտացոլել աշխարհի ժողովուրդների ակնկալիքները եւ դառնա ավելի ժողովրդավարական»,- ասել է նա:

«Միեւնույն ժամանակ ես կլինեմ անկեղծ, մենք պատրաստ չենք պաշտպանելու խորհրդի անդամակցմանն այնպիսի խաղորդների, ինչպիսիք են Գերմանիան եւ Ճապոնիան»,- նշել է Դենիսովը:

«Մենք հավելյալ արժեք չենք տեսնում նրանց անդամակցությունից: Հաշվի առնելով խորհրդում ընթացիկ հավասարակշռությունը կամ ավելի լավ է ասել հավասարակշռախախտումը՝ վերոհիշյալ երկու թեկնածուների մասնակցությունը հազիվ թե ուժեղացնի այն, այլ հավասարակշռախատումը կդարձնի ավելի բացահայտ: Մյուս կողմից, մենք բաց ենք Հնդկաստանի եւ Բրազիլիայի անդամակցման հեռանկարի հանդեպ»,- ընդգծել է դեսպանը:

«Մենք հետեւողականորեն հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն դառնա այնքան ներկայացուցչական, որքան դա հնարավոր է: Չնայած բարդություններին, ՄԱԿ-ը մնում է բացառիկ կազմակերպություն: Մեր հույսն այն է, որպեսզի պահպանենք եւ բարելավենք այդ պլատֆորմը»,- եզրափակել է Դենիսովը:

Համաժողովին անմիջակա եւ հեռակա մասնակցում են ավելի քան 300 նախկին եւ գործող դիվանագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ փորձագետներ: Այս տարի թեման է «Միջազգային կայունության պահպանումը. ընդհանրություն, համակողմանիություն, համագործակցություն»: Գլոբալ աշխարհի համաժողովն անցկացվում է 2012 թվականից ամեն տարի Ցինհուա համալսարանի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս