
Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Թուրիքյաի Զիրնված ուժերի ծրագրած հակաահաբեկչական գործողությանը և դրա վերաբերյալ Ռուսաստանի առարկություններին, ասել է.«Թուրքիան ինքն է լուծում սիրիական տարածքից բխող խնդիրները։ Եթե վտանգ լինի, մեր երկիրը չի նայի ուրիշներին ու կվերացնի խնդիրը»։
Նա ընդգծել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը իրավունք չունեն Թուրքիային ինչ-որ բան ասելու, գրում է Anadolu-ն։
«Այնպես չէ, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ գոհացնում է Թուրքիային։ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը չափազանց թափանցիկ է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դիմել էր Թուրքիային՝ խնդրելով հրաժարվել Սիրիայի հյուսիսում հատուկ ռազմական գործողություն իրականացնելուց: Այս մասին հայտարարել էր Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
«Ռազմական գործողությունը չի լուծի այն բոլոր խնդիրները, որոնք առկա են, և առաջին հերթին՝ ամբողջությամբ չի լուծի Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրը»,- ասել էր ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը: