Մադրիդի «Ռեալի» նոր սկանդալային պատմությունը՝ մշուշոտ ապագայով
Թիմի ֆուտբոլիստուհին խոստանում է գնալ 2023 թվականի աշխարհի առաջնությանը։
Կանանց ֆուտբոլում գենդերային սկանդալ է՝ Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ձեռք բերել զամբիացի Բարբրա Բանդային՝ սեռի թեստի պատճառով: Շանհայի հարձակվողը դեռ հունիսին բուժզննում էր անցել Իսպանիայում, սակայն 22-ամյա ֆուտբոլիստի արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակ էր հայտնաբերվել։
Անհաջող թեստի պատճառով Բարբրան չխաղաց Աֆրիկայի ազգերի գավաթում, բայց ակնարկեց, որ դեռ կմեկնի 2023 թվականի աշխարհի առաջնությանը:
• Անհաջող փորձության մասին նրանք սկսեցին խոսել դեռ հուլիսի սկզբին, այն ժամանակ Բարբրային թույլ չտվեցին մասնակցել Աֆրիկայի կանանց առաջնությանը: Տեղի լրագրողները գրել են, որ Գանգի չխաղալու պատճառը արյան աննորմալ անալիզներն են, որոնք հայտնաբերել են տեստոստերոնի չափազանց բարձր մակարդակ։
• Զամբիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FAZ) հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիդնի Մունգալան ասել է, որ խաղացողը ցնցված է թեստի արդյունքներից: «Կարծում եմ՝ Բարբրան զարմացավ։ Հավանաբար նա կասկածում էր, որ դա տեղի կունենա, բայց երբ պատահեց, նա հիասթափվեց։ Երբ նրա համարով մարզաշապիկը հանձնեցին մեկ այլ խաղացողի, նա չթաքցրեց ցնցվածությունը»,- Մունգալուի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
• FAZ-ի նախագահ Էնդրյու Կամանգան խոստովանել է, որ որակազրկված ֆուտբոլիստը տեստոստերոնը իջեցնող դեղամիջոցներ է ընդունում. «Բժշկական անձնակազմը նրան դեղորայք է առաջարկել, մենք մինչև վերջին հույս ունեինք, որ նա մեզ հետ կլինի մրցաշարում: Բարբրան ավագն է, նա կարևոր է թիմի ոգու համար: Նա լավ աշխատանք կատարեց, բայց հիմա մենք պետք է լուծենք այն խնդիրը, որը խանգարեց նրան խաղալ»:
• Ֆուտբոլիստի մայրն այնուհետև խոսեց տեղական հեռուստատեսությամբ՝ ասելով, որ «միայն ազգային հավաքականի մարզիչ Բրյուս Մվեյփը և ամենակարող Աստված գիտեն, թե ինչպես են գործերը»: Հարցին, թե ինչ է մտածում դստեր հեռացման մասին, կինը լաց է եղել և ասել, որ այլևս երբեք մամուլի հետ չի խոսելու։
• Զամբիայի ազգային հավաքականը, չնայած ավագի չընդունմանը, այնուամենայնիվ իրավունք ստացավ 2023 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Բարբրան իր գործընկերների հետ հանդերձարանում նշել է ուրախ իրադարձությունը, իսկ հետո ակնարկել, որ խաղալու է Աշխարհի գավաթում. «Շնորհավորում եմ աղջիկներին աշխարհի առաջնություն հասնելու կապակցությամբ: Եզրափակիչ փուլ դուրս գալը շատ բան է նշանակում ինձ և թիմի համար։ Շատ բան չունեմ ասելու՝ դիտե՛ք իմ խաղը»:
• Թերևս Բարբրան իսկապես ինչ-որ բան գիտի, քանի որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն արդեն մեղադրել է Աֆրիկայի ազգերի գավաթի կազմակերպիչներին մարդու իրավունքները խախտելու մեջ։
«Նման թեստերը խախտում են, քանի որ հիմնված են կարծրատիպերի և խտրականության վրա։ ՖԻՖԱ-ն պարբերաբար օգտագործում է նման թեստեր, իսկ կազմակերպության խտրական քաղաքականությունը գործում է 2011 թվականից: Անկախ նրանից, թե ով է անցկացրել թեստը, դրա արդյունքներն անօրինական կերպով հրապարակվել են։ Բժշկական թեստի արդյունքների հրապարակումը իրավունքների ակնհայտ խախտում է»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Բարբրան սկսեց բռնցքամարտում, անցավ ֆուտբոլին և Օլիմպիական խաղերում երկու հեթ-տրիկի հեղինակ դարձավ
Բարբրան սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 2015 թվականին, բայց ոչ ֆուտբոլում: Սկզբում նա զբաղվում էր սիրողական բռնցքամարտով։ 2015-ից 2017 թվականներին Բարբրան մասնակցել է հինգ մենամարտի և հաղթել բոլորում: «Ես շատ լավն էի, բայց չափազանց շատ էի մտածում ֆուտբոլի մասին, այդ իսկ պատճառով չկարողացա կենտրոնանալ բռնցքամարտի վրա: Ի վերջո, ես ընտրեցի այն ուղին, որն ինձ ավելի հարմար է »,-ասել է Բարբրան:
Մեծահասակների ֆուտբոլում Բարբրան իր դեբյուտը կատարեց 2018 թվականին՝ կանանց ֆուտբոլի «Լոգրոնյո» ակումբում, որն այն ժամանակ խաղում էր իսպանական ֆուտբոլի էլիտայում։ Երկու տարվա ընթացքում նա անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ։ 2020 թվականից Բանդան հանդես է գալիս «Շանհայ Շենլիում»՝ իր դեբյուտային մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման և խփել 18 գոլ՝ դառնալով Չինաստանի Սուպեր լիգայի լավագույն ռմբարկու։
Բարբրայի լավագույն ժամը Տոկիոյի Օլիմպիական խաղերն էին: Զամբիան չանցավ խմբային փուլից, բայց Բանդան երեքական գոլ խփեց Նիդեռլանդների և Չինաստանի դեմ՝ դառնալով առաջին խաղացողը, ով երկու հեթ-տրիկ է գրանցել նույն մրցաշարում։
Սիրարփի Աղաբաբյան