Բաժիններ՝

Շատ համեղ աղանդեր. փարիզյան եփովի ֆլան

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 լ

2. Ձու – 6 հատ

3. Եգիպտացորենի օսլա – 120 գ

4. Շաքարի փոշի – 150 գ

5. Վանիլին

6. Շերտավոր խմոր – 250 գ

7. Կարագ – 30 գ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

2. Կաթը հասցնել եռման, նախապես ավելացնել վանիլինը:

3. Քանի դեռ կաթը տաքանում է, թասի մեջ ձուն խառնել շաքարի փոշու հետ: Ավելացնել եգիպտացորենի օսլան և խառնել, մինչև միասեռ դառնալը:

4. Կաթն աստիճանաբար ավելացնել ձվային զանգվածին, խառնել:

5. Կրեմը դնել ցածր կրակի վրա և անընդհատ խառնելով՝ նորից հասցնել եռման, որից հետո եփել ևս 2-3 րոպե, մինչև կրեմի պնդանալը:

6. Շերտավոր խմորը գրտնակել և տեղադրել նախապես յուղած կաղապարի մեջ՝ տալով տարտի տեսք: Կրեմը լցնել խմորի մեջ և թխել 40 րոպե:

7. Ֆանը պատրաստ է: Մատուցել սառը վիճակում պաղպաղակի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս