Ինչպես իշխանությունը կարճ ժամանակում կործանեց Քաղավիացիան

Նախորդ տարի հուլիսին  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն ու «Էյր Արաբիա» ընկերությունը հայտարարեցին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին: 2013թ.-ից, երբ փակվեց Արմավիա ավիաընկերությունը, Հայաստանը չուներ ազգային ավիափոխադրող: Ազգային փոխադրող ունենալու գաղափարը կյանքի կոչելու համար Հայաստանի կառավարությունը հատկացրեց 10 միլիոն դոլար:

Տարօրինակն այն էր, որ «Ֆլայ Առնայի» բաժնետոմսերի 51 տոկոսը անցնում էր «Էյր Արաբիային», իսկ մնացած 49 տոկոսը՝ Հայաստանի կառավարությանը:

«Ֆլայ Առնայի» կառավարումը պայմանագրով հանձնվել է արաբական կողմին, բայց չգիտես ինչու՝ ավիաընկերությունը համարվում է Հայաստանի ազգային ավիափոխադրող: Ինչու ազգային փոխադրող ստեղծելու պատասխանատու գործը չվստահվեց հայկական ընկերություններին, հատկապես որ, հայ մասնագետների կողմից բավականին հետաքրքիր ու հեռանկարային առաջարկներ են արվել կառավարությանը: Ինչո՞ւ  մերժեցին հայ մասնագետների ներուժը օգտագործելու, նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունը, և ի՞նչ նոր ձեռքբերումներ ունեցավ Հայաստանի Քաղավիացիան իշխանափոխությունից հետո:

Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք Ավիացիոն փորձագետ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս