
Բայդենի քաղաքականությանը հավանություն տալու մակարդակն իջնում է արդեն երեք շաբաթ և կազմել է 39 տոկոս

Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը հաանություն տալու մակարդակն իջնում է արդեն երեք շաբաթ անընդմեջ եւ կազմում է 39 տոկոս: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցման արդյունքները, որը համատեղ կատարել է Ipsos սոցիոլոգիական ծառայության հետ:
Հարցման արդյունքների համաձայն՝ հացման մասնակիցների 56 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքին:
Բայդենի գործունեությունը պաշտպանում է հարցվածների՝ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների թվից 74 տոկոսը, որի կազմի մեջ է մտնում նաեւ պետության ղեկավարն ինքը: Միեւնույն ժամանակ նրա քաղաքականությանը հավանություն է տալիս հանրապետականներին պաշտպանող հարցվածների սոսկ 11 տոկոսը:
Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությանը հավանություն տալու մակարդակը 50 տոկոսից ցած է մնում 2021 թվականի օգոստոսից ի վեր: Մայիսի վերջին նախագահի վարկանիշն իջել է մինչեւ ռեկորդային նվազագույնը՝ 36 տոկոս:
Հարցումը կատարվել է երկու օրվա ընթացքում առցանց ձեւաչափով ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Հարցմանը մասնակցել Է 1 005 չափահաս բնակիչ, նրանցից 443-ը՝ դեմոկրատների կողմակից է, 364-ը՝ հանրապետականների: Վիճակագրական սխալանքը կազմում է չորս տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: