
Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1300 դոլարը

Եվրոպայում գազի բորսայական գները կտրուկ արագացրել են աճն այն բանից հետո, երբ «Գազպրոմը» հայտարարեց «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումների նոր կրճատման մասին:
Չորեքշաբթի օրը Եվրոպայի խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսով հուլիսյան ֆյուչերսները բացվել են 1000 խորանարդ մետրի դիմաց 1069 դոլարով, ինչը 2,4 տոկոսով ավելի է երեքշաբթի օրվա 1043,5 դոլար հաշվարկային գնից: Հետո «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Siemens-ի մեկ այլ գազատուրբինի շահագործումը Պորտովայա CS-ում և հունիսի 16-ից կարող է օրական 67 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել դեպի «Հյուսիսային հոսք»: