Քսանի խմբի երկրները կստեղծեն հատուկ հիմանադրամ, որը կօժանդակի միջազգային նախաձեռնությունը հնարավոր գլոբալ համավարակներին պատրաստ լինելու համար: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդում է The Straits Times թերթը։
Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:
Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, չնայած հատուկ գործողությանն Ուկրաինայում:
Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։
ԿԺԴՀ-ի իշխանությունները դիմել են Չինաստանին՝ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերկանգնելու խնդրանով, որն ապրիլի վերջից դադացրեցվել էր սահմանի երկու կողմերում կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդել է ճապոնական The Asahi թերթը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի աղբյուրներ։
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Ազգային ժողովի նիստը` ՈւՂԻՂ:
«ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքում է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել եւ ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին:
Հունիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Աշխարհի հինգ հարյուր ամենահաուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար: Հունիսի 14-ին այս տվյալները հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը, որը 2012 թվականի մարտից հրապարակում է «Միլիարդատերերի ինդեքսը», որտեղ տվյալներ են ներառված մոլորակի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի մասին։
Հռոմի հռչակավոր Մեծ դարպասների կամարի ֆրագմենտը հունիսի 14-ին պոկվել ընկել է գետնին: Այդ մասին հաղորդել է իտալական Rai պետական հեռուստատեսության նորությունների ծառայությունը:
Կատարվածի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ ժամ անց՝ օպերատիվ կառավարման կենտրոնից:
Ֆրանսիայի հրապարակում հավաքում են վրանները։
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հունիսի 13-ին երկրի մայրաքաղաքի Ցուցահանդեսների պալատում բացել է Ալժիրի 53-րդ միջազգային տոնավաճառը (FIA), որը տեղի է ունենում «Հանուն ռազմավարական գործընկերության» նշանաբանի ներքո եւ կտեւի մինչեւ հունիսի 17-ը:
Սննդաբան Նատալյա Գերասիմովան վստահ է՝ որովայնի ճարպը կարող է առաջանալ արյան անբավարար մատակարարման հետևանքով, որը շտկելու համար կօգնեն մերսումները: «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել սպառված սննդի ընդհանուր կալորիականությունը և ֆիզիկական ակտիվության մակարդակը հասցնել օրական 8000–10․000 քայլի։
Սա զատկական ապուր է, որն ավանդաբար մատուցվում է զատկից մեկ օր առաջ, շաբաթ օրը: Այս բաղադրատոմսը ստեղծվել է, որպեսզի օգտագործվեն Զատիկի օրը մատուցվող գառան սիրտը, թոքերը և լյարդը:
«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում դիետոլոգ Ելենա Սոլոմատինան թվարկել է այն մթերքները, որոնք հակաքաղցկեղային հատկություն ունեն։
«Անդարձելիություն», «Մուտքը՝ դատարկություն», «Սեր» և «Էքստազ» ֆիլմերի ռեժիսորը 55 տարեկան է: Նոեն մեզ հետ է արդեն բավականին երկար ժամանակ. մինչև իր գլխավոր հիթը՝ «Անդարձելիություն» կինոնկարը, որի գլխավոր դերերում խաղացել են Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը, նա նկարահանել է կարճամետրաժ «Լեշ» և իր առաջին լիամետրաժ «Մեկը բոլորի դեմ» կինոնկարները, որոնք մասնակցել են Կաննի կինոփառատոնին:
Հատկապես թույլ սիրտ ունեցող մարդիկ պետք է ուշադիր լինեն ամառային շոգ եղանակին, MedikForum պորտալին ասել է սրտաբան Աննա Դավիդովան եւ հավելել, որ օդի բարձր ջերմաստիճանը կարող է սիրտ-անոթային վտանգավոր խանգարումների խթան հանդիսանալ:
Հունիսի 10-ի երեկոյան ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում «ավետեց»՝ «վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով»: