Բաժիններ՝

Սննդաբանը զգուշացրել է վաղ ձմերուկի վտանգի մասին

Սննդաբան Ելենա Սոլոմատինան զգուշացրել է, որ վաղ ձմերուկը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ «Երեկոյան Մոսկվա» պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետը նշել է, որ վաղ ձմերուկը հաճախ հասունանում է աճի խթանիչների կիրառմամբ, ուստի պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք որոշակի պայմաններում վերածվում են նիտրիտների։

«Դրանք կարող են հեմոգլոբինը վերածել ոչ ակտիվ ձևի: Այսպիսով, բջիջների աշխատանքը խաթարվում է, հյուսվածքներն ու օրգանները ունենում են հիպոքսիա»,– ասել է նա՝ ընդգծելով, որ առավել վտանգված են հղի կանայք և երեխաները:

Սննդաբանը միաժամանակ շեշտել է, որ նույնիսկ լավ ձմերուկը պետք է չափավոր ուտել։

«Ես խորհուրդ չեմ տալիս չարաշահել ձմերուկը շաքարային դիաբետով, ինսուլինակայունությամբ և ավելորդ քաշ ունեցող մարդկանց։ Ձմերուկի վրա կարելի է մեկ բեռնաթափման օր կազմակերպել։ Սա կնվազեցնի կալորիաների քանակը: Այնուամենայնիվ, ավելի լավ է մի քանի կտոր ուտել և այդքանով սահմանափակվել»,- ասել է սննդաբանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս