
ՀՀ գործող 3 դեսպանները համատեղության կարգով դեսպան են նշանակվել նաև այլ պետություններում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով ՀՀ 3 գործող դեսպաններ համատեղությամբ դեսպան են նշանակվել նաև այլ պետություններում։
Ըստ այդմ՝ Լիտվայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Լատվիայի Հանրապետությունում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։
Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշա¬նակել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։