Բաժիններ՝

Երկու անձի դանակահարության դեպքը բացահայտվել է

Մայիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի են տեղափոխվել բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումներ սկսեց:

Օպերատիվ հարցումների արդյունքում պարզվեց, որ հաղորդումից րոպեներ առաջ Մասիսի դպրոցներից մեկի հետնամասում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդկանց դանակահարել էր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 25-ամյա մի բնակիչ։

Նույն օրը կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել դանակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս