Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվա վայրագությունները վկայում են հետևյալի մասին.
«Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի։ Ես շրջայցից հետո բաժնից դուրս եկա, բայց փաստաբաններ Ամրամ Մակինյանն ու Մանուշ Եսայանը մնացին բաժնում՝ անհրաժեշտ օգնությունն ապահովելու։ Բոլոր բաժիններում փաստաբանները աշխատում են։ Բոլոր բաժիններ այցելում են նաև ընդդիմադիր պատգամավորները։ Ոչ մի ապօրինի բերված արժանապատիվ քաղաքացի չի մնում առանց ուշադրության»։
Ազատ Ասոյանը զոհվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ՝ դիվերսիոն ներթափանցման ժամանակ, երբ առանց զենքի հերոսաբար կռվել էր 10-ից ավել ադրբեջանցիների հետ և ընկել հերոսի մահով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերիշը ցավակցություններ է հայտնում Բուֆալոյում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին եւ խստիվ դատապարտում է ռասիզմի եւ խտրականության բոլոր ձյեւերը: Համապատասխան հայտարարությունը մայիսի 15-ին տարածել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի ապացույց հանդիսացող գաղտնի ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում:
Սեյսմոլոգները մայիսի 16-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կուրիլներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության սախալինյան մասնաճյուղում:
Մայիսի 16-ին Մոսկվայում՝ մասնավորապես Կրեմլում, նախատեսվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, հանդիպումը նվիրված է լինելու Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին։
Իշխան Սաղաթելյանւ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։
Առևտրի և ծառայությունների վարչության հասարակական կարգի պահպանության ծառայությունից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին, որ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 16 արձանագրություն, հարուցվել է 93 վարչական վարույթ:
Իսրայելում մայիսի 16-ից հունիսի 1-ը կկայանա ՈՒԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը:
Ավտոբուսներում բարձրախոս պետք է աշխատի. Քաղաքապետ։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, , ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին առնչվող գործով դատական նիստը։
Ի՞նչ եղանակ է սպասվում այս շաբաթ:
Որպես խաղաղ հավաքի ձև ընտրվել էր ավտոերթը: Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության. երթևեկող մեքենաներից իջեցրել է վարորդներին և ապօրինի ձերբակալել, որի հետևանքվ ավտոմեքենաները մնացել են փողոցում:
Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով:
Անկանոն կերպով բերման են ենթարկվում նաև փողոցում կանգնած մարդիկ։
Ավտոերթի մասնակիցներին զանգվածաբար բերման են ենթարկում. կաթվածահար է Կորյուն փողոցի երթևեկությունը։
Տեռոր է. փորձում էին սադրել, չստացվեց. Դավիթ Գրիգորյան։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Դերզյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ավտոերթի ժամանակ Կորյուն փողոցից իրեն բերման են ենթարկել։
Աճառյան-Մյասնիկյան հատվածում ավտոերթի մեքենաները մնացին փողոցի երթևեկելի մասում:
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող վերացնել Ռուսաստանի նկատմամբ նավթային բռնագրելքի արգելափակման հարցը լուրջ տարաձայնությունների պատճառով:
«Լինելով ԳԴՀ քաղաքացի, համապատասխան նամակով դիմել եմ նաև Հայաստանում ԳԴՀ դեսպանին»։
Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին
Ավտոերթի մասնակցին վարչական պատասխանատվության ենթարկեցին. զավեշտալի խոսակցություն քամու մասին։
Մսխել են պետության փողերը. Ահա թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը և Արսեն Թորոսյանը պայքարել Քովիդի դեմ
«Ինձ հետաքրքիր չի՝ ինչից ա եղել, տուգանում եմ». ոստիկանը՝ ավտոերթի մասնակցին:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
«Հակառակ պարագայում օրենքով սահմանված գործողություն կանենք». Ոստիկանությունը զգուշացնում է ավտոերթին:
Մայիսի 16-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։