
Հայ մրցավարը կսպասարկի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը

Իսրայելում մայիսի 16-ից հունիսի 1-ը կկայանա ՈՒԵՖԱ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ մրցավար Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է առաջին մրցափուլի Իտալիա-Գերմանիա հանդիպման չորրորդ պաշտոնյա։
Նա նշանակվել է նաև առաջին մրցափուլի Դանիա-Շվեդիա հանդիպման գլխավոր մրցավար։ Մրցավարի առաջին օգնականը կլինի ՀՖՖ մրցավար Խաչատուր Հովհաննիսյանը։