
Ակցիայի մասնակիցը հաղորդում է ներկայացրել ոստիկանական համազգեստով այս անձանց ինքնությունը պարզելու համար․ դիմել է նաև ՀՀ–ում ԳԴՀ դեսպանին

Գերմանիայի քաղաքացի Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Սույն թվականի մայիսի 10-ին ոստիկանական համազգեստով անձինք (տարբերանշանը բացակայում էր այդ պատճառով մատնանշել չեմ կարող) ակնհայտ ոչ համաչափ բռնի ուժ գործադրելով, պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ և դրսևորելով անվայել պահվածք բերման ենթարկվողների հանդեպ ինձ բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Վկայակոչվածը առկա է ակցիան լուսաբանող մի քանի լրատվամիջոցների հեռարձակումներում:
Գտնում եմ, որ ոստիկանական համազգեստով անձանց գործողություններում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի հաղորդում եմ ներկայացրել այդ անձանց ինքնությունը պարզելու և վերջիններիս գործողություններին քրեաիրավական որակում տալու համար:
Լինելով ԳԴՀ քաղաքացի, համապատասխան նամակով դիմել եմ նաև Հայաստանում ԳԴՀ դեսպանին»։