Կարմիրբերետավորները սխալմամբ ակնթարթորեն բերման ենթարկեցին մայթով քայլող, դասի շտապող երիտասարդին:
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․
Հիմա բրթում ե՞ս թե չէ. Մի գոռա իմ վրա. Աննա Մկրտչյանի և կարմիրբերետավորի միջև վեճ ու քաշքշուկ սկսվեց:
Թեկուզ մնամ միայնակ. միևնույնն է՝ ասելու եմ՝ «Առանց Նիկո՛լ, Հայաստան». քաղաքացի:
Զեբրայով անցնող քաղաքացիներին են բերման ենթարկել. Ռուբեն Մելիքյան:
Նարեկ Սամսոնյանին, Հենրիխ Դանիելյանին բերման ենթարկեցին. հրաժարվում են տրամադրել բժշկական օգնություն:
Քաղաքացիներն ազդանշաններով ողջունում են խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին:
Հարգելի ժողովուրդ, միացեք արժանապատիվ պայքարի. Արթուր Թովմասյան:
Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Հայեր ջան, բարի լույս։ Կեցցե՛ք սիրելիներս։ Երևանը կանգնած է։ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է։
«Քո նմանի համար ենք պայքարում». լարված իրավիճակ Նոր-Նորքի 7-րդ զանգվածի խաչմերուկում:
Արմեն Աշոտյանը, ում քիչ առաջ կարմիբերետավորները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։
Փակված փողոցում կանգնած մեքենայից դուրս եկած քաղաքացին միացավ ցուցարարներին:
Լարված իրավիճակ’ Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց. ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում
Քաղաքացիներից մեկը փորձում էր մեքենան վարել ակցիայի մասնակիցների ուղղությամբ. ոստիկանները կանգնեցրին:
Նիկոլ Փաշինյանի 100 ստերը. ցուցարարները գրքեր են բաժանում վարորդներին
Մեզ երկիր է պետք, չենք վախենում բերման ենթարկվելուց. փողոց փակած կին։
Առանց թուրքի Հայաստան ունենալու հարցում ոստիկանները մեզ չպետք է խանգարեն. Հենրիխ Դանիելյան։
Խնդիր են դրել հնարավորինս երկար անհայրենիք Նիկոլի իշխանությունը պահելու, հետո էլ կասեն դե լավ, ոչինչ։
Իսահակյան փողոցը կրկին փակվեց՚
Նաիրա Զոհրաբյանը բերման ենթարկվեց։
«Մեր երեխեքը սրա համար զոհվեցի՞ն, իմ հարցին պատասխանի». քաղաքացու ու կարմիրբերետավորի խոսակցությունը։
Ամենաանամոթ կերպով առևանգեցին Արմեն Աշոտյանին. Նաիրա Զոհրաբյան։
Լայնածավալ բողոքի ակցիաներ Երևանում. Ուղիղ։
Քիչ առաջ Մոսկովյան-Տերյան փողոցների հատման հատվածից Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բերման ենթարկվեց բիրտ ուժի կիրառմամբ: Ինչպես հայտնի է, այսօր առավոտից ընդդիմությունը մասշտաբային խաղաղ անհնազանդության գործողություններ է սկսել Երևանի փողոցներում:
Մեղմիկ քայլերով զբոսնում ենք՝ փակում ենք-բացում ենք, միացեք՝ օր առաջ արհավիրքից ազատվենք. Աշոտյան։
Այս պահին՝ Պուշկինի փողոցում։
Մոսկովյան փողոցում ակցիան ավարտվեց, ցուցարարները շարժվեցին այլ ուղղությամբ։
Չկպնես ինձ. էդ իմ հե՞տ ես տենց խոսում. Կարեն Ավագյանը՝ կարմիրբերետավորներին։
Չեն էլ հասկանում, որ օրենքով սահմանված է՝ ես եմ ընտրում իմ բողոքի վայրը. Աննա Մկրտչյան։
Փակ է Բարեկամության կամուրջը։