Աշոտյանը բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ծաղիկ խոնարհելիս
Քիչ առաջ Մոսկովյան-Տերյան փողոցների հատման հատվածից Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բերման ենթարկվեց բիրտ ուժի կիրառմամբ: Ինչպես հայտնի է, այսօր առավոտից ընդդիմությունը մասշտաբային խաղաղ անհնազանդության գործողություններ է սկսել Երևանի փողոցներում:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու աջակիցները, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆրանսիայի հրապարակից՝ Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան տանող հատվածից, շարժվեցին դեպի Մոսկովյան փողոց՝ փողոցներ փակելու կարճ ակցիաներ իրականացնելով, որն Արմեն Աշոտյանն իրականացնում էր նաև Երևանի պատմամշակութային վայրերն ու հուշարձանները ներկաներին ներկայացնելով:
Երևանի Օղակաձև զբոսայգում` մասնավորապես Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում, Հանրապետական կուսակցության փոխնախագահը նախ պատմեց 2006 թվականին այդ վայրում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մասին՝ ցանկանալով ծաղկեփունջ խոնարհել այս հուշակոթողի մոտ: Սակայն Օղակաձև զբոսայգում ծաղիկ խոնարհելիս՝ Արմեն Աշոտյանը ոստիկանական աննախադեպ բիրտ ուժի կիրառմամբ՝ վնասելով հագուստը ու մարմինը, բերման ենթարկվեց Ոստիկանության Էրեբունու բաժանմունք: