«Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար՝ Պետական համալսարանը և նաև՝ Պետական համալսարանի գիտական խորհուրդն ինչ դիրքորոշում ունի այն սկզբունքների, հայտարարության առնչությամբ, որը հնչեցրել ենք: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ՝ Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ինչ դիրքորոշում ունի»,- ԵՊՀ շենքի առջև անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Հայոց Արևելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ՝ «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի աշխատանքները սկսել է ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը, սակայն վարպետի մահից հետո նրա գործը շարունակեց և ավարտին հասցրեց ռեժիսոր Մարիամ Եգորյանը։
Այսօր ընդդիմությունը բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ կրկին Ֆրանսիայի հրապարակից քայլերթով գնաց դեպի Վազգեն Սարգսյան փողոց՝ Արտգործնախարարության և մյուս նախարարությունների շենքի մոտ։
Զոհված զինվորի մայր, լրագրող Ալիս Գևորգյանը ողջունում է ընդդիմությանը Ռադիոտան շենքից:
Հայաստանում նախօրեին իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկանության բաժիններում քաղաքացիների իրավունքների երաշխավորումը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Վարդանանց 12/2 շենքից երթի մասնակիցների վրա ջուր լցրեցին, միջնամատ ցույց տվեցին կանայք ու մի սևամորթ:
Միջազգային բյուջետային գործընկերությունը (ՄԲԳ – IBP) հրապարակեց իր Բաց բյուջեների հետազոտության (ԲԲՀ) արդյունքները, համաձայն որի երկրների մեծ մասը COVID-19-ի համավարակի ժամանակ կարողացել են իրենց տարեկան բյուջեների բյուջետային գործընթացներում պահպանել ծախսման հաշվետու պրակտիկան։
Հիմա նորից վերադարձել ենք «հին, բարի ժամանակներին», երբ ոստիկանը բիրտ է ու դաժան։ Եվ հասարակությունն ու ոստիկանությունը տարբեր ճամբարներում են հայտնվել։
Կառավարության՝ մայիսի 26-ի նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե «ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»։ Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «ցնցող» իրադարձությանը հետևյալ դիտանկյունից մոտեցավ, ընդ որում թե՛ իր գրառմամբ, թե՛ մեզ հետ զրույցում: «Նպատակը հերթական սուտը խոսելն է:
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հիշեցրեցին, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ինքը Ակնայում նկարվել էր և գրառմանը կից գրել. «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է…», այսօր Ակնան իր հայրենիքը չի՞ համարում։
«Հայաստանի Հանրապետությունում նիկոլիզմ գոյություն չունի. կա Նիկոլը՝ հանցագործ, դավաճան իր խմբակով, բանդայով՝ քրեաօլիգարխների, ոստիկանների թևով, բայց Հայաստանում Նիկոլիզմ չկա»,- քայլերթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ամփոփելով ընդդիմության մեկնարկած պայքարի արդյունքները:
«Չեմ կարծում, որ մենք իրենց կօգնենք, մենք իրենց թույլ ենք տալու, որպեսզի իրենք մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները։ Իրենք մնացել են իրենց «պրիոմի» տակ։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ժողովրդից ներողություն խնդրել, որ ստիպված են լինում խցանումների ու այս իրավիճակների ականատեսը լինել։ Մի քիչ դիմացեք, և այս ամենը կանցնի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության փողոցային պայքարին՝ կառավարության հրաժարականի պահանջով։
«Ձեր դիտարկումներն ավելորդ են. թույլ տվեք ես որոշեմ՝ ինչը մեկնաբանեմ». Տիգրան Խաչատրյանը՝ Բագրատյանին։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ԱԺ նախագահին հունիսի 3-ին արտահերթ նիստ գումարելու առաջարկով՝ օրակարգում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարությամբ հրաժարվել է մասնակցել արտահերթ նիստին։
«ԱԳ նախարարը մեր պահպանյալն է, պետք է ստեղ լինեմ». ՊՊԾ պետն ակցիային հարող այգու սրճարանում է:
Լիլիթ Գալստյանը հեռախոսով բանակցում է նախարարների հետ, իսկ Վ. Դումանյանին՝ բացատրում ԱԺ կանոնակարգը։
Առոջապահական համակարգում ունենք աշխատավարձերի պարտքեր՝ ունենալով հարկային գերակատարում. Թորոսյան։
Ոստիկաններ, դատավորներ, իշխանությանը դուր գալու մոլուցքով տառապողները վռնդվելու են.Վարդևանյան:
Ի՞նչ կլինի, եթե 30 % պարգևավճարը սահմանենք որպես աշխատավարձ. Հովակիմյանը՝ Տիգրան Խաչատրյանին։
Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մայիսի 31-ին Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: The Jerusalem Post թերթի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրման շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96 տոկոսի մաքսատուրքերը, ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը:
Պետական պարտքը 2021 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 3 մլրդ 6 մլն դոլարի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա գերակշիռ մասը Կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի:
Պատգամավորները բանակցում են նախարարություններ մուտք գործելու համար։
«Ոստիկանների հետ կոնֆլիկտի չեք բռնվում. մենք այստեղ ենք մի նպատակով՝ որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան իրենց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների առնչությամբ»,- Արտաքին գործերի և ԿԳՄՍ նախարարությունների շենքերի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Կանխիկով այլևս բնակարան և մեքենա չեք կարողանալու գնել. Փաշինյան:
Արամ Վարդևանյանը նշեց, որ դատախազությունից այսօր ակնկալում են հայտարարություն, թե քանի քրեական գործ են հարուցել երեկվա դեպքերի առնչությամբ, և քանի ոստիկանի է մեղադրանք առաջադրվել:
Ֆինանսական հոսքի տեղաշարժն ակտիվացել է, բայց ոչ Հայաստանի քաղաքացիների հաշվին
Արցախի բնակչության կոմունալ ծախսերը, պետական աշխատավարձերը վճարել է ՀՀ Կառավարությունը. Փաշինյան:
2018 թ.-ի համեմատ 60 հազար դրամով՝ 34 տոկոսով աճել է միջին աշխատավարձը. Փաշինյան:
Հարկեր-ՀՆԱ աումով ունենք պատմական ցուցանիշ. Փաշինյան:
1250 %-ավելի եկամտահարկ ենք վերադարձրել 2017 թվականի համեմատ. Փաշինյան: