Նիկոլի «ախռաննիկապատ» մեքենան առանց հայհոյանքների չի կարողանում անցնել ոչ մի տեղով. Աննա Մկրտչյան

«Հայաստանի Հանրապետությունում  նիկոլիզմ գոյություն չունի.  կա Նիկոլը՝ հանցագործ, դավաճան իր խմբակով, բանդայով՝ քրեաօլիգարխների, ոստիկանների թևով,  բայց Հայաստանում Նիկոլիզմ չկա»,- քայլերթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում  նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ամփոփելով ընդդիմության մեկնարկած պայքարի արդյունքները:

Պատգամավորը նկատեց, որ բոլոր քայլերթերի ու ավտոերթերի ժամանակ քաղաքացիները ողջունում են իրենց, միանում հնչեցվող կոչերին:

«Իսկ Նիկոլի էդ ախրաննիկապատ մեքենան առանց հայհոյանքի ազդանշանի չի կարողանում անցնել որևէ տեղով. սա է այս պահի դրությամբ մեր ձեռքբերումը»,- հավելեց Աննա Մկրտչյանը՝ շեշտելով, որ վերջնական ձեռբքերումը կլինի Նիկոլի՝ օր առաջ հեռացումը:

Տեսանյութեր

Լրահոս