«Պետք է հայտարարեն, թե երեկվա դեպքերի վերաբերյալ քանի ոստիկանի է մեղադրանք առաջադրվել». Վարդևանյան
«Մենք կանգնած ենք այն կառույցի դիմաց, որը երբ տեսնում է՝ օրինակ, մի բերետավոր, տարբեր գույնի ոստիկան մի քաղաքացու ձեռք է ջարդում, մեկի՝ ոտքը, մյուսի՝ մազերն է քաշում, խեղդում, ողն է ցավեցնում, այն ժամանակ այս կառույցը գործ է հարուցում, իր պարտականությունը դա է,- Գլխավոր դատախազության մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հարցադրումով,- Այս կառույցը գործ հարուցե՞լ է, թե՞ չէ, որովհետև եթե տեսնում է՝ մեր ընկերներից, գաղափարակիցներից մեկը նույնիսկ մի փոքր մոտենում է օրենքի սահմանին, սահմանագծին՝ է՛լ հայտարարություն, է՛լ քրեական գործ հարուցել, ու պարտադիր՝ կալանավորում»:
Արամ Վարդևանյանը նշեց, որ դատախազությունից այսօր ակնկալում են հայտարարություն, թե քանի քրեական գործ են հարուցել երեկվա դեպքերի առնչությամբ, և քանի ոստիկանի է մեղադրանք առաջադրվել:
«Եթե այս կառույցն օրենքի հետ կապ ունի, պետք է հայտարարի, որ գործերը հարուցել է, ու չնայած մենք չենք ուզում, բայց որոշվել է ձերբակալել ոստիկաններին:
Բայց եթե դա չլինի, մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, ինչու է այդպես, որովհետև մենք դեռ չենք ապրում «առանց Նիկոլ Հայաստանում, որովհետև սա ժողովրդավարություն չէ. կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք»,- եզրափակեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: