Պետական պարտքը կազմել է 9 միլիարդ 226 միլիոն դոլար. Տիգրան Խաչատրյան

Պետական պարտքը 2021 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 3 մլրդ 6 մլն դոլարի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա գերակշիռ մասը Կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի:

«Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրիլիոն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը 2 տրիլիոն 972 մլրդ եւ ներքինը՝ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ»,-շարունակեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս