
Երկու խմբակցությունների պատգամավորները մուտք են գործում ԵՊՀ
«Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար՝ Պետական համալսարանը և նաև՝ Պետական համալսարանի գիտական խորհուրդն ինչ դիրքորոշում ունի այն սկզբունքների, հայտարարության առնչությամբ, որը հնչեցրել ենք: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ՝ Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ինչ դիրքորոշում ունի»,- ԵՊՀ շենքի առջև անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ այն, ինչ այսօր կատարվում է կառավարությունում և Նիկոլի գերության մեջ գտնվող պաշտոնյաների հետ, հասկանալի է, սակայն գիտակրթական հաստատությունները պարտավոր են կարծիք և դիրքորոշում հայտնելու:
«Մենք պահանջում ենք, որպեսզի ԵՊՀ գիտական խորհուրդը հրավիրի նիստ և հայտնի դիրքորոշում, իսկ ռեկտորին մեր պատգամավորները կհանդիպեն- կհասկանան՝ որտեղ է դաստիարակություն ստացել, ինչ դիրքորոշում ունի:
Ու հատուկ ուզում եմ շեշտել՝ հիշեք՝ 2018 այդ պղծությունները նաև սկսվեցին Մայր բուհից, ինչն այս տարիների ընթացքում նաև շարունակվեց»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը:
Տեղեկացնենք, որ անհնազանդության ակցիայի ժամանակ մի քանի պատգամավոր մուտք գործեց ԵՊՀ շենք, նպատակն էր՝ հանդիպել բուհի ռեկտորի և գիտական խորհրդի անդամ դասախոսական կազմի հետ: