Պատգամավորները մոտենան, որպեսզի Ոստիկանությունը ապահովի նրանց մուտքը նախարարություն. Սաղաթելյան

«Ոստիկանների հետ կոնֆլիկտի չեք բռնվում. մենք այստեղ ենք մի նպատակով՝  որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան իրենց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների առնչությամբ»,- Արտաքին գործերի և ԿԳՄՍ նախարարությունների  շենքերի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Արձագանքելով երեկվանից հնչող դիտարկումներին, թե՝ ի՞նչ կարիք կա «Նիկոլի կառավարության նախարարից» պարզելու այդ հարցի պատասխանը, որովհետև ամեն բան պարզ է, Իշխան Սաղաթելյանը շեշտեց. «Այժմ անձնական պատասխանատվության ժամանակն է, և մենք այս օրերի ընթացքում հատ-հատ պետք է պարզենք ու յուրաքանչյուրի բերանից լսենք՝ ով ինչ է մտածում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031