15 «քաղցր» փաստեր շոկոլադի մասին
1. Կակաոյի ծառերը կարող են ապրել մինչև 200 տարի, բայց դրանք պտուղ են տալիս ընդամենը 25 տարի:
2. Ամերիկացիներն ամեն տարի ուտում են 1 մլրդ կգ կոնֆետ, որից կեսը՝ շոկոլադե:
3. Շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, հատկապես մուգ շոկոլադը:
4. Շոկոլադի ամենամեծ սալիկը կշռել է 5.8 տոննա, որը պատրաստվել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին, Մեծ Բրիտանիայի Thorntons plc ֆաբրիկայում:
5. Ալֆերդ Հիչքոքն իր հանրահայտ «Փսիխո» ֆիլմում արյունոտ տեսարանների համար օգտագործել է Bosco շոկոլադե օշարակը:
6. 450 գ շոկոլադ պատրաստելու համար կպահանջվի կակաոյի 400 ունդ:
7. Հետազոտությունները ցույց են տվել, որ մուգ շոկոլադը բարելավում է հիշողությունը, ուշադրությունը, ռեակցիան, բացի այդ, մուգ շոկոլադը լավացնում է տեսողությունը և նպաստում է արյան ճնշան իջեցմանը:
8. ԱՄՆ-ի ամենամեծ և ամենահին շոկոլադե ֆաբրիկան Hershey’s-ն է: Այդ հիմնադրվել է 1894 թվականին, Միլթոն Հերշիի կողմից և տարեկան արտադրում է ավելի քան 1 մլրդ կգ շոկոլադ:
9. Տեխնիկապես սպիտակ շոկոլադը շոկոլադ չէ: Այն չի պարունակում կակաո:
10. Կակաոն մեր մոլորակի վրա աճում է արդեն ավելի քան 1 մլն տարի:
11. Այսօր Կոդ-դ’Իվուարը համարվում է կակաոյի ունդերի արտադրության համաշխարհային առաջատարը: Կակաոյի մոտ 37 տոկոսն արտադրվում է այստեղ:
12. Առաջին շոկոլադը՝ արտադրված գործարանային պայմաններում, եղել է Բարսելոնայում, 1780 թվականին:
13. Մեկ կտոր շոկոլադն այնքան էներգիա է տալիս, որ կկարողանաք անցնել 45 մ:
14. Բելգիայում շոկոլադի արտադրությամբ զբաղվում են 17 հազար մարդ:
15. Առաջին սալիկը՝ նախատեսված լայն օգտագործման համար, պատրաստվել է Բրիստոլի «Ֆրայա» ֆաբրիկայում, 1847 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը