Բաժիններ՝

Բայդենի վարչակազմում տարաձայնություններ են ծագել ՉԺՀ-ից ներմուծման մաքսերի առիթով. Reuters

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթրին Թայի միջեւ տարաձայնություններ են ծագել Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի վերացման առիթով: Մայիսի 17-ին այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրների։

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստիպված կլինի լուծում տալու լարված վեճերին իր խորհրդականնեի միջեւ եւ որոշելու, արժե արդյոք իջեցնել Չինաստանից ապրանքների ներմուծաան մաքսերը: Պաշտոնյաներն արդեն մի քանի ամիս քննարկում են մինչեւ 25 տոկոս մաքսերը, որոնցով հարկվում են Չինաստանից ներմուծվող հարյուր միլարդավոր ապրանքները:

Այդ միջոցները սահմանվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եւ Միացյալ Նահանգների ընկերությունների վրա միլարդավոր դոլարներ են նստել»,- ասված է հաղորդագրության մեջ: Գործակալության աղբյուրի խոսքով՝ Ջանեթ Յելենը հանդես է գալիս մաքսերի մի մասի վերացման օգտին, քանի որ դա կօգնի ԱՄՆ-ում նվազեցնելու գնաճի տեմպերը: Սակայն Քեթրին Թայը անհրաժեշտ է համարում հետաձգել որոշումը եւ այնուհետեւ ընդունել ավելի ընդգրկուն առեւտրական ռազմավարություն Չինաստանի նկատմամբ: «Այդ ռազմավարությունը նպատակաուղղված կլինի աշխատատեղերի պահպանմանը Մացյալ Նահանգների բնակիչների համար եւ կելնի աշխարհի շուկաներում ՉԺՀ-ի քաղաքականությունից»,- հաղորդում է Reuters-ը: Մաքսատուրքերի նվազեցման դեմ են հանդես գաիս արհմիությունները: Բայդենի օգնականներից մեկի կողմից Reuters գործակալության ստացած տեղեկատվության համաձայն՝ «ԱՄՆ-ի նախագահն արհմիությունների առաջնորդներին անձամբ է խոստացել, որ նրանք կմասնակցեն մաքսերի վերաբերյալ վերջնական որոշման ընդունմանը»: Ինչպես հայտնում է Reuters-ը, տարիֆերի ուսումնասիրումը կարող է զբաղեցնել մի քանի ամիս, նախքան որեւիցե որոշում ընդունելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս