Բաժիններ՝

Գնաճի պատճառները և հետևանքները։ Որքանո՞վ է իրականում նվազել բնակչության կենսամակարդակը 2020 թվականի վերջից արագացող գնաճի հետևանքով

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է գնաճի պատճառներն ու հետևանքները։

Վերլուծության համաձայն 2021թ. արձանագրվել է վերջին 10 տարիների ամենաբարձր գնաճը, որը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Բարձր գնաճը ունեցել է զգալի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքներ, որոնց մանրամասն ուսումնասիրությանն է նվիրված սույն հետազոտությունը: Աշխատանքում ներկայացվում է գնաճի արագացման և դրան արձագանքման նպատակով ՀՀ ԿԲ տոկոսադրույքի բարձրացման մակրոտնտեսական հետևանքները, ինչպես նաև գնաճի ազդեցությունները բնակչության կենսամակարդակի վրա:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գնաճի արդյունքում էականորեն դանդաղել է բնակչության եկամուտների իրական աճը: Միաժամանակ, բարձր կենսամակարդակ ունեցողների եկամուտների աճը եղել է էականորեն ավելի բարձր, քան սոցիալապես ցածր խավին պատկանող բնակչության եկամուտները, ինչի արդյունքում աճել է եկամուտների անհավասարությունը: Ավելին, առաջնային սպառման ապրանքների գների առաջանցիկ աճի հետևանքով, ցածր եկամուտ ունեցողների համար գների աճը կազմել է 8.5%, իսկ ամենաբարձր եկամուտ ունեցողների համար՝ 6.1%: Այս պայմաններում, 2022թ. փետրվարից սկսած ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում, կտրուկ աճել են էներգակիրների և պարենի համաշխարհային գները, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ՀՀ գնաճի արագացմանը (արդեն իսկ նկատելի էր մարտ ամսին), ինչը նշանակում է, որ վերը նկարագրված բացասական երևույթները 2022թ. ավելի կխորանան:

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի պաշտոնական կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս