Բաժիններ՝

«Ակունք» համույթը չի մասնակցել որևէ քաղաքական ակցիայի. ԿԳՄՍՆ

Վերջերս հանրային տարբեր հարթակներում շրջանառվում է մի լուր, ըստ որի՝ «Ակունք» ազգագրական համույթը մասնակցել է մայիսի 9-ին կայացած հանրահավաքին՝ հանդես գալով ելույթով: ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել, տեղեկացնելով, որ համույթը չի մասնակցել որևէ քաղաքական ակցիայի:

«Տեղեկացնում ենք, որ համույթը չի մասնակցել որևէ քաղաքական ակցիայի: Ավելին՝ խմբի որոշ անդամների մասնակցության վերաբերյալ տեղյակ չի եղել խմբի ղեկավարը:

Վերահաստատում ենք, որ «Ակունք» ազգագրական համույթը պետական կազմակերպություն է, իրականացնում է պետության կողմից իրեն վերապահված մշակութային առաքելությունը, այն է` ազգագրական երգի և պարի պահպանումն ու տարածումը»,- նշված է պարզաբանման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031